Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քանի դեռ անկեղծ և անաչառ չենք մեր գնահատականներում, միշտ նոր հետևանքներ ենք ունենալու

Քանի դեռ անկեղծ և անաչառ չենք մեր  գնահատականներում, միշտ նոր հետևանքներ ենք ունենալու
19.09.2024 | 17:38

Հայոց պատմության օրացույցում մեկ սև օր էլ ավելացավ՝ սեպտեմբերի 19՝ հայաթափվեց Արցախը:

Այս օրը պետք է հիշվի ոչ միայն սգի օր, այլ նաև ամոթի, քանզի Հայաստանում իշխում էին մարդիկ, որոնք նպաստեցին այդ ամենին, իսկ հենց այդ օրերին հրճվանքով հետևում էին, թե ինչպես է թշնամին իր հատուկ ջոկատայիններով կազմակերպված կոտորած անում՝ թեթև զենքերով կիսազինված, սոված, գրեթե մեկ տարի շրջափակման մեջ եղած մեր հայրենակիցներին:

Բայց մենք այսքանից հետո պարզամիտների նման ենք մեզ պահում՝ հիմնականում խոսում ենք հետևանքից, ոչ թե պատճառից, իսկ քանի դեռ մենք անկեղծ և անաչառ չենք մեր վերլուծություններում և գնահատականներում, միշտ նոր նման հետևանքներ ենք ունենալու:

Նոր հետևանքներ չունենալու համար, գոնե այս պահին պետք է գնահատական տանք, թե ինչպես և ովքեր դրսից և ներսից ծնեցին և սնեցին Նիկոլին և իր թիմին, որոնք էլ գունավոր հեղափոխություն արեցին. սա կլինի «ապրիլի 23» հետևանքի պատճառը:

«Նոյեմբերի 9» հետևանքի պատճառին գնահատական տալու համար պետք է մեծ մասամբ հենվենք «ապրիլի 23»-ի վրա, բայց պետք է գնահատական տրվի 2020 թվականի Արցախի ընտրություններում Արայիկ Հարությունյանի աջակիցներին՝ թե՛ այստեղի, թե՛ Արցախի:

«Սեպտեմբերի 19» հետևանքի պատճառից խոսելիս պետք է ճանաչենք վաշխառուի ներսի և դրսի աջակիցներին, «հասկանանք», թե ինչու էր տարածաշրջանային խաղացողների դեմ աշխարհաքաղաքական տեքստեր ասում, ինչու էր ռուսական զորախմբի դեմ ակցիաներ կազմակերպում, և ինչպես «ստացվեց» բանակի վառելիքի ռեզերվի պայթյունը:

Երբ այս հարցերով «անխաթար» և անաչառ լինենք, նման նոր հետևանքներ չեն լինի, և հնարավոր կլինի շտկել նախկին հետևանքները:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 5043

Մեկնաբանություններ